Սիրիայում Ռուսաստանի քաղաքացիներին առևանգած անձինք փրկագին են պահանջել
Ռուսաստան
Հանցագործները, ովքեր Սիրիայում առևանգել էին Ռուսաստանի երկու և Իտալիայի մեկ քաղաքացու, պահանջ են ներկայացրել, այն է՝ փրկագին վճարել նրանց ազատ արձակելու դիմաց. հայտնում է Риа Новости-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ-ին:
«Անհայտ անձինք առևանգել են մեքենայով ճանապարհորդող ՌԴ քաղաքացիներ Վ.Վ. Գորելովին և Աբդեսատար Հասունին, ով նաև Սիրիայի քաղաքացի է: Նրանց հետ առևանգվել է նաև Իտալիայի քաղաքացի Մարիո Բելուոմոն: Բոլոր 3 անձինք հանդիսանում են Հոմսի մոտակայքում գտնվող Խասիա արտադրական գոտու «Համիշ և Co» ընկերության աշխատակիցները: Նրանց առևանգիչները հեռախոսով պահանջել են նշված ընկերությունից փրկագին վճարել վերջիններիս ազատ արձակելու դիմաց»:
Ռուսաստանի ԱԳՆ-ն կրկին կոչ է անում իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ Սիրիա այցելելուց, ուր սուր ռազմական բախումներ են ընթանում կառավարական զորքերի և ապստամբների միջև:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ