Հայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով «Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումը Տիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղը #ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալով ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվություն ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվել Ոստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասին Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն 

Հայաստանն ուժային մի սցենարի կարող է պատրաստվել՝ դիմակայելու հնարավոր ագրեսիային․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Արտաքին Քաղաքական

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեի հայտարարություններին, որը կեղծ պնդումներ է արել Հայաստանի կողմից հրադադարի խախտումների և Հայաստանի կողմից իբր իր պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը:

Հարց – Տիկի՛ն Բադալյան, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, արձագանքելով ՀՀ վարչապետի աշխատակազմի ս.թ. մարտի 18-ի հայտարարությանը, Հայաստանի Հանրապետությանը կրկին մեղադրել է հրադադարի ռեժիմի խախտումների մեջ։ Ադրբեջանի ՊՆ-ն այսօր նույնպես հանդես է եկել նմանատիպ հայտարարությամբ։ Ի՞նչ հիմքեր կան նման մեղադրանքներով հանդես գալու։ 

Պատասխան – Հայաստանի Հանրապետության Կառավարությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի և շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով։ ՀՀ բանակը Կառավարությանը ենթակա մարմին է և գործում է հենց այս տրամաբանությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է հետաքննել հրադադարի ռեժիմի խախտումների մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները հիմնավորող փաստերը՝ դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Պետք է արձանագրեմ, որ մինչև այս պահն Ադրբեջանը ՀՀ զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ոչ մի փաստական տվյալ չի փոխանցել Հայաստանին։ Ադրբեջանը չի արձագանքել նաև դեռևս 2024 թ․ հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության արած առաջարկին՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին։

Հարց – Մեկնաբանելով ՀՀ վարչապետի աշխատակազմի հայտարարությունը՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը Հայաստանին մեղադրել է բարդ և գործնականում անիրագործելի նախաձեռնություններ առաջ քաշելու մեջ։  

Պատասխան – Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցման և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Տրամաբանորեն, համաձայնեցված փաստաթուղթը պետք է ստորագրվի, և Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է սկսել խորհրդակցությունները դրա ստորագրման տեղի և ժամկետների մասին։ Ակնհայտ է, որ առաջակվող գործընթացը ո՛չ բարդ է, ո՛չ էլ անիրագործելի։ 

Հարց – Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը խոսել է ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու և ՀՀ Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Ո՞րն է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն այս հարցում։ 

Պատասխան – Հայաստանի Հանրապետությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ լուծարումը դիտարկելու իր պատրաստակամության մասին։ Հայաստանը պարզապես ուզում է համոզված լինել, որ սա նշանակում է կոնֆլիկտի դե ֆակտո և դե յուրե ավարտ և ոչ թե դրա տեղափոխում Հայաստանի Հանրապետության տարածք այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի ներքո։ 

Ինչ վերաբերվում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ Սահմանադրական դատարանի 2024 թ․ սեպտեմբերի 26-ի որոշումն ակնհայտ դարձրեց, որ Հայաստանի Սահմանադրությունը չի պարունակում որևէ տարածքային պահանջ որևէ երկրի նկատմամբ։ Ընդհակառակը, Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ Ադրբեջանի՛ Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ։ Բայց նաև կարծում ենք, որ Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը լուծում է այս խնդիրը։ Ինչու՞։ Որովհետև համաձայնեցված տեքստում արձանագրվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ հանրապետությունների սահմաններով, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և պարտավորվում են ապագայում ևս չներկայացնել նման պահանջներ։ Բացի սա, Համաձայնագրի տեքստում ընդգծվում է, որ կողմերը չեն կարող իրենց ներքին օրենսդրությունը վկայակոչել համաձայնագրի դրույթները չկատարելու համար։ Հիշեցնեմ նաև, որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ վավերացված միջազգային պայմանագրերի և ՀՀ օրենսդրության միջև հակասության առկայության դեպքում գործում են միջազգային պայմանագրի դրույթները։ Նկատի ունեմ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը չի կարող վկայակոչվել որպես խոչընդոտ՝ Խաղաղության համաձայնագրի չստորագրման համար։ Ընդհակառակը, նույնիսկ Սահմանադրության հետ կապված մտահոգությունների հասցեագրման ամենաարդյունավետ ձևը Խաղաղության համաձայնագրի ստորագրումն է:  

Հարց – Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման իր պարտավորությունները չկատարելու և Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախջևանի միջև տրանսպորտային կապի բարդ և երկար երթուղիներ առաջարկելու մեջ։ 

Պատասխան – Տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանը միակողմանի պարտավորություններ չունի։ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախջևանի միջև տրանսպորտային կապի առանձին օրակարգը մի մասն է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման մեծ օրակարգի, որի մեջ մտնում է նաև Հայաստանի Հանրապետության ապաշրջափակումը։ Երկրորդը՝ Հայաստանն առաջարկել է առաջին փուլով գործարկել Զանգելան–Մեղրի–Օրդուբադ–Երասխ երկաթուղային բեռնափոխադրումները։ Սա Զանգելանի և Օրդուբադի միջև հնարավոր ամենակարճ երկաթուղին է։ Ինչ մնում է ավտոճանապարհներին, մենք ունենք այն ճանապարհները, որոնք ունենք և այն ռելիեֆը, որն ունենք, և մեզ մեղադրել լեռնային երկիր լինելու մեջ, առնվազն լուրջ չէ։ 

Հարց – Ադրբեջանը շարունակում է Հայաստանին մեղադրել միլիտարիզացիայի, սահմանամերձ հատվածներում հարվածային սպառազինություն տեղակայելու մեջ՝ դա համարելով հիմնավորում, որ Հայաստանը պատրաստվում է ուժային սցենարի։ 

Պատասխան – Ուժային սցենարի, ո՞ր հարցի լուծման։ Հայաստանի Հանրապետության օրակարգում գտնվող ո՞ր հարցի լուծումն է, որ կարող է ենթադրել ուժային սցենար։ Նման մեկնաբանություն տեղ կարող էր տալ միայն ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների հարցը, որի մասին Հայաստանի Հանրապետությունը հստակ արտահակտվել է, որ այդ հարցը ուժային ճանապարհով լուծելու խնդիր չի դնում, որովհետև սահմանազատման գործընթացը և հիմա արդեն՝ Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստն այդ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր հնարավորությունները ստեղծել են։ Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել՝ դիմակայելու հնարավոր ագրեսիային, իսկ սա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է, և սահմանամերձ հատվածներում Հայաստանի բոլոր քայլերը տեղավորվում են բացառապես պաշտպանական տրամաբանության մեջ։ 

Նաև արժե հիշել, որ դեռևս 2021 թվականին Հայաստանը հանդես է եկել սահմանային հատվածներից զորքերի հայելային հետքաշման մասին առաջարկով, ինչին Ադրբեջանը չի համաձայնվել։ Այս համատեքստում մտահոգիչ կարող է լինել տարածաշրջանի միլիտարիզացիան, և այդ խնդիրը լուծելու համար է, որ Հայաստանը սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ է արել Ադրբեջանին, ինչին, սակայն, Ադրբեջանը մինչև օրս դրական պատասխան չի տվել։ Հայաստանի Հանրապետությունը չի միլիտարիզացվում, այլ իրականացնում է բանակի կերպափոխման ռազմավարությունը, որը հրապարակային փաստաթուղթ է։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին և կոչը Ադրբեջանին՝ սկսել խորհրդակցություններ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի համաձայնեցված տեքստը ստորագրելու տեղի և ժամկետների մասին։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումըԻրանի պատերազմի պատճառով ԵՄ-ից արտաքսման 5500 չվերթներ են խափանվելՏիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղըՀութիները պնդում են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա#ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստՀայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալովԶելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվությունՄահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուո ՖուկուդանՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըԵրևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվելՈստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասինՄոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾԸնտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարինՍաղաթելյան․ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը՝ իշխող ուժին իշխանազրկելու ուղղությամբԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Արփինե Սարգսյան․ Նույն վարորդը Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր վարքագիծ է դրսևորումՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Արփինե Սարգսյան․ Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունիցԿորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումներըԲռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցումԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ WSJ. ԱՄՆ-ը Օրբանին համարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հարմար թեկնածու Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԱյո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարարՀոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցովՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերելԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ ԿլասիկոյումCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցըՖլավիո Բոլսոնարոն մերժել է Բրազիլիայի նախագահական ընտրությունների արդյունքները Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըՍաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն ԻրանԼուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքները
Ամենադիտված