Մոսկվայի դաշտում հոկեյի տափօղակ է, ոչ թե ֆուտբոլի գնդակ. Զախարովա
Ռուսաստան
Մոսկվան իր դաշտում ոչ թե գնդակ ունի, ինչպես պնդում է Եվրոպան, այլ հոկեյի տափօղակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա այսպես է մեկնաբանել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։
«Եվրամիությունը անընդհատ կրկնում է, որ «գնդակը Մոսկվայի դաշտում է»։ Ինչպես պարզվեց, դա հոկեյի տափօղակ է: Եվ այն խաղի մեջ է»,- գրում է դիվանագետը Telegram-ի իր ալիքում։
Նա նաև նշել է, որ հետաքրքրված է այն փաստով, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան մոտ Z-ինստալյացիաներն ապամոնտաժվում են։
«Ամերիկյան դեսպանատան դիմաց տառերի մասին։ Լամպերը փոխում են, որ ավելի տեսանելի լինի»,- կատակել է Զախարովան։
