Ռուսաստանը զինադադարի թեմայով «նրբությունների» մասին տեղեկացրել է ԱՄՆ-ին․ Պեսկով
Ռուսաստան
Ռուսաստանն ԱՄՆ-ին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած նրբությունները, որոնք վերաբերում են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած զինադադարին: Այս մասին հայտնել Է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Lenta-ն։
«Հնարավորություն ենք ունեցել ամերիկյան կողմին մանրամասն ներկայացնել այն նրբությունները հնարավոր հրադադարի համատեքստում, որոնց մասին հիշատակել է նախագահ Պուտինը» ,-հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Պեսկովը հավելել է, որ այդ հարցերը հանրային քննարկումների առարկա չեն և «ենթակա են խորը մշակման երկկողմ մակարդակով»:
