Նեթանյահուն ազդանշանային ընդունիչ է նվիրել ԱՄՆ սենատորին (լուսանկարներ)
Լուսանկարներ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ սենատոր Ջոն Ֆետերմանին արծաթե ազդանշանային ընդունիչ է նվիրել՝ ի հիշատակ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դեմ իսրայելական գործողության, հաղորդում է Նեթանյահուի գրասենյակը: Այս մասին փոխանցում է Fox News-ը։
Ինչպես նշում է գրասենյակը, Ֆետերմանը կնոջ՝ Ժիզելի հետ չորեքշաբթի Երուսաղեմում հանդիպել են Նեթանյահուի և նրա կնոջէ Սառայի հետ:
«Վարչապետը սենատոր Ֆեթերմանին արծաթե ազդանշանային ընդունչ է նվիրել, որը փոխել է Լիբանանի պատերազմի ընթացքը», - ասվում է Իսրայելի կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:


