Սին զայրացած է Պանամայի ջրանցքի գործարքից․ WSJ
Համաշխարհային Մամուլ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը զայրացած է հոնկոնգյան ընկերության՝ Պանամայի ջրանցքի նավահանգիստները վաճառելու ծրագրերից ԱՄՆ BlackRock հիմնադրամի գլխավորած կոնսորցիումին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Պեկինի առաջնորդի դժգոհությունն արտահայտվում է քննադատական մեկնաբանություններում, սակայն հոնկոնգյան ընկերության վաճառքն արգելափակելու նրա գործիքները սահմանափակ են, նշում է հրատարակությունը։
Սին դժգոհ է մասամբ այն պատճառով, որ ընկերությունը նախապես չի խնդրել Պեկինի հավանությունը, ասել են աղբյուրները:
«Չինաստանի ղեկավարներն ի սկզբանե պլանավորում էին Պանամայի նավահանգստի հարցը օգտագործել՝ որպես սակարկության առարկա Թրամփի վարչակազմի հետ բանակցություններում, սակայն հողը նրանց տակից փախավ»,-գրում է The Wall Street Journal-ը։
Ավելի վաղ Newsweek-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով նախաձեռնել է գործարքը, նույնպես դիտարկում է ռազմական տարբերակները դեպի Պանամայի ջրանցք մուտքն ապահովելու համար։
