Թրամփը երկու ամիս ժամանակ է տվել Իրանին
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկու ամիս ժամանակ է տվել Իրանի ղեկավարությանը երկրների միջև միջուկային նոր համաձայնագիր կնքելու համար։ Սպիտակ տան ղեկավարը համապատասխան պահանջով նամակ է հղել Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ մերժման դեպքում սպառնալով «հետևանքներով», գրում է ամերիկյան Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Թրամփը «կոշտ» նամակի մասին տեղեկացրել է Մերձավոր Արևելքում գտնվող իր դաշնակիցներին այն ուղարկելուց առաջ։ Նշվում է, որ Իսրայելը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն ծանոթացել են բովանդակությանը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)