Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու Էրդողանի հրավերը
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու հրավերը, սակայն առայժմ այցի ժամկետները համաձայնեցված չեն: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Ria Novosti-ն:
«Ռուսաստանի նախագահը երախտագիտությամբ ընդունել է այդ հրավերը։ Դրա հետ մեկտեղ, առայժմ դիվանագիտական ուղիներով այցի ժամկետները դեռ համաձայնեցված չեն», - ասել Է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով Պուտինի՝ Թուրքիա հնարավոր այցի մասին հարցին։
