Թուրքիայում սոցցանցերում հրապարակումների համար 37 մարդ է ձերբակալվել
Թուրքիա
Թուրքիայում ձերբակալել է 37 մարդ, ովքեր կասկածվում են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո սոցցանցերում սադրիչ գրառումներ հրապարակելու մեջ։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է երկրի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիկայան։
«Սոցիալական ցանցերում սադրիչ գրառումներ են հայտնաբերվել։ Հայտնաբերված 261 կասկածյալներից 37-ը ձերբակալվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մարտի 19-ին թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Իմամօղլուին հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում։ Ինչպես հայտնում է NTV-ն, իրավապահները խուզարկություն են սկսել պաշտոնյայի տանը՝ Ստամբուլի հյուսիսում գտնվող Սարիյեր թաղամասում։
Իմամօղլուն նախ, որպես արձանագրության մաս, տարվել է բժշկական հետազոտության։ Ինչպես հայտնում է CNN Türk-ը, այնուհետ քաղաքապետը դատարան է տեղափոխվել։
