ԱԳՆ-ն խոսել է Ռուսաստանի հասցեին Ֆրանսիայի մեղադրանքների մասին
Ռուսաստան
Ռուսաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչության ցանկացած ձև և դրսևորում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանինի մեղադրանքները։
«Մենք պատրաստ ենք հավասար համագործակցության բոլոր կողմերի հետ, որոնք անկեղծորեն շահագրգռված են այս համընդհանուր չարիքի դեմ պայքարել՝ առանց քաղաքականացման և երկակի ստանդարտների»,- ասել է դիվանագետը։
Զախարովան հավելել է, որ Ֆրանսիան կարող է նպաստել ահաբեկչության դեմ պայքարին, եթե «կարգի բերի» պետության ներսում և «իր պաշտպանյալների հետ» հարաբերությունները։
Ավելի վաղ Դարմանինը հայտարարել էր, որ Ռուսաստանը ներգրավված է Ֆրանսիայում ահաբեկչության մեջ։ Նրա խոսքով, «երբեմն ռուսական սպառնալիքը և ահաբեկչական սպառնալիքը նույն բանն են»։
