Ֆրանսիան ուռճացնում է ռուսական սպառնալիքի մասին առասպելը․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ֆրանսիան զգայուն է ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված Մոսկվայի և Վաշինգտոնի ջանքերի նկատմամբ։ Մեկնաբանությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։
Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմը «վերջին շաբաթներին կրկին սկսել է մոլեգնած եռանդով ոգեշնչել «ռուսական էկզիստենցիալ սպառնալիքի» առասպելը»։
«Խնդիրը պարզ է՝ ամրացնել «թշնամու կերպարը» ֆրանսիացիների գիտակցության մեջ, արդարացնել ռազմական ծախսերի կտրուկ աճը և երկրի էլ ավելի խորը ներգրավվածությունը Ռուսաստանի հետ հիբրիդային պատերազմի մեջ՝ ընդհուպ մինչև Ուկրաինա ռազմական կոնտինգենտ ուղարկելը», - հավելել է Զախարովան։
Մակրոնն ավելի վաղ ասել էր, որ Ֆրանսիան մինչև 2035 թվականը կտեղակայի հիպերձայնային հրթիռներ միջուկային մարտագլխիկներով և նոր սերնդի կործանիչներով՝ Ռուսաստանին «զսպելու» ռազմավարության շրջանակներում։
