Թուրքիայի ԿԲ-ն բողոքի ցույցերի ֆոնին սկսել է արտարժույթ վաճառել
Թուրքիա
Թուրքիայի ԿԲ-ն հաստատել է արտարժույթի վաճառքի մեկնարկը թուրքական լիրայի հաշվարկներով՝ «արժութային փոխարժեքների հնարավոր տատանումները կանխելու համար»:
Նման որոշում է կայացվել Ստամբուլի քաղաքապետ և ամենահայտնի ընդդիմադիր առաջնորդ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության կապակցությամբ երկիրը համակած զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին:
Առաջին անգամ այն մասին, որ ԿԲ-ն վաճառում է արժույթը, հայտնի է դարձել նախօրեին, երբ լիրայի փոխարժեքը հասել է պատմական նվազագույնի։
Reuters-ը, հղում անելով երկրի բանկային ոլորտի աղբյուրներին, հայտնել է, որ «նախօրեին արժութային շուկա է դուրս բերվել առնվազն տասը միլիարդ դոլար, ինչը ռեկորդային է դարձել երկրի համար»:
Ազգային ֆոնդային շուկան բախվել է ակտիվների վաճառքին։ Բաժնետոմսերի արագ անկման պատճառով Borsa Istanbul բորսան երկու անգամ դադարեցրել է առևտուրը:
