Պուտինը ուղերձ է հղել Սիրիայի նոր ղեկավարին
Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել Սիրիայի ղեկավար Ահմեդ Ալ-Շարաային: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ria Novosti-ն:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել սիրիական պետության ղեկավար Ահմեդ Ալ Շարաային, որում աջակցել է երկրում իրավիճակի արագ կայունացմանն ուղղված ջանքերին՝ ի շահ նրա ինքնիշխանության, անկախության, միասնության և տարածքային ամբողջականության ապահովման»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովը նշել է, որ Պուտինը հաստատել է երկու երկրների համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:
«Հաստատվել է Ռուսաստանի անփոփոխ պատրաստակամությունը՝ զարգացնելու գործնական փոխգործակցությունը Սիրիայի ղեկավարության հետ երկկողմ օրակարգի հարցերի ամբողջ համալիրի շուրջ՝ ռուս-սիրիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման նպատակով», — հստակեցրել է նա:
