Արգենտինան ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը
Արտաքին Քաղաքական
Արգենտինայի Հանրապետությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը և գնահատում նրանց ջանքերը՝ իրենց տարաձայնություններին խաղաղ լուծում գտնելու գործում, ասված է նախարարության X-ի միկրոբլոգում։
«Արգենտինան լիահույս է, որ այս գործընթացը կնպաստի երկու երկրների զարգացմանն ու բարեկեցությանը՝ ապահովելով կայունություն և բարգավաճում Հարավային Կովկասի տարածաշրջանի համար»,- նշվում է հայտարարության մեջ։
