ՌԴ ԱԳՆ-ն տեսահոլովակով շնորհավորել է Լավրովին` ծննդյան օրվա առթիվ
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում շնորհավորել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովին հոբելյանի առթիվ։
«Մեր Լավրով։ Ծնունդդ շնորհավոր»,- ասվում է մակագրության մեջ։
Տեսանյութը բաղկացած է կադրերից, որոնք արվել են տարբեր միջոցառումների ժամանակ, որտեղ ներգրավված է ՌԴ արտգործնախարարը և նրա պաշտոնական այցերը այլ երկրներ։ Միաժամանակ, տեսանյութում նշվում է, որ Լավրովն ունի մի շարք դրական որակներ՝ աշխատասիրություն, խելք, հմայք և այլն։
Ինչպես հայտնել ենք, այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ծննդյան 75-ամյա հոբելյանն է։
