Կոստանյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ համագործակցության համար
Արտաքին Քաղաքական
Հայաստանի փոխարտգործնախարարը շնորհակալություն է հայտնում թուրք գործընկերներին Թուրքիայի տարածքով Սիրիա մարդասիրական բեռներ ուղարկելու հարցում համագործակցության համար:
Վահան Կոստանյանն իր X-ի էջում այսպես է մեկնաբանել հայ-թուրքական սահմանի Մարգարա անցակետի ժամանակավոր բացումը, որով այսօր անցել են սննդամթերքով ու դեղորայքով բեռնված հայկական բեռնատարները։
