Թուրքիայում Ուզբեկստանի քաղաքացիներին կոչ է արվել խուսափել մարդկանց զանգվածային կուտակումների վայրերից
Թուրքիա
Թուրքիայում գտնվող Ուզբեկստանի քաղաքացիներին կոչ են արել խուսափել մարդկանց զանգվածային կուտակումների վայրերից: Համապատասխան դիմումը հրապարակել Է Ստամբուլում Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը, հաղորդում է ku.uz-ը, փոխանցում է EADaily-ն։
«Ստամբուլում Ուզբեկստանի գլխավոր հյուպատոսությունը կոչ է անում քաղաքացիներին խուսափել հանրահավաքներից և զանգվածային հավաքներից, ինչպես նաև զգուշություն ցուցաբերել համացանցում ցանկացած հաղորդագրություն տեղադրելիս: Ձեր անվտանգությունը կարևոր է մեզ համար: Հնարավորինս զգույշ եղեք և հետևեք իրավապահ մարմինների ցուցումներին», - ասված է դիմումում:
Դիվանագիտական ներկայացուցչությունում հավելել են, որ արտակարգ դեպքերում անհրաժեշտ է գլխավոր հյուպատոսության հետ կապվել հետևյալ հեռախոսահամարով +90 553 541 17 17։
