Ռուսաստանը հայտարարել Է Ուկրաինայի կողմից հարվածների վերաբերյալ պայմանավորվածությունների խախտման մասին
Ռուսաստան
Ուկրաինայի կողմից արդեն խախտվել են էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածների վերաբերյալ պայմանավորվածությունները, հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան, գրում է Lenta-ն:
Պատգամավորի կարծիքով՝ հրադադարի հարցը արդիական է միայն խաղաղության պայմանագրի մշակման դեպքում։
«Երբ կա այդ պայմանագրի հասկացողությունն ու կառուցողականությունը, այդ ժամանակ արդեն կարելի է աստիճանաբար անցնել կրակի դադարեցմանը։ Մենք հայտարարել ենք, որ քայլեր ենք կատարել հրադադարի ուղղությամբ։ Մենք տեսնում ենք Վլադիմիր Վլադիմիրովիչի զրույցությունները Թրամփի հետ։ Իսկ Ուկրաինայի կողմից խախտվել են այդ պայմանավորվածությունները, եւ հարվածներ են հասցվել էներգետիկ ենթակառուցվածքներին», - ասել է խորհրդարանականը։
