Պետդուման առաջարկել է 5 տարի ազատազրկում սահմանել ռուսական բանակը վարկաբեկելու համար
Ռուսաստան
Պետդումայի պատգամավորներն առաջարկել են մինչև հինգ տարի ազատազրկում սահմանել Ռուսաստանի զինված ուժերին վարկաբեկելու և Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներ կիրառելու համար։ Այս մասին հայտնել է Պետդումայի փոխխոսնակ Իրինա Յարովայան։ Նրա խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«20 տեսակի հանցագործությունների համար սահմանում ենք պատժի կայացման հնարավորություն նույնիսկ այն դեպքում, երբ դրանք կատարած անձանցից որևէ մեկը գտնվում է արտերկրում, և նախատեսում ենք դատավարություն՝ առանց ամբաստանյալի մասնակցության»,- ասել է նա։
Պատգամավորի խոսքով, առաջարկվում է նաև քրեական պատասխանատվություն սահմանել մինչև յոթ տարի ժամկետով և հանցագործության կատարման արդյունքում ձեռք բերված կամ այն ֆինանսավորման համար օգտագործված գույքի բռնագրավման հնարավորություն սահմանել Ռուսաստանի շահերին հակասող միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ): Նախատեսվում է նաև, որ այդ անձինք ճանաչվեն՝ որպես օտարերկրյա գործակալներ։
