Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն ընդհատվել և չեն կարող ընդհատվել․ Պեսկով
Արտաքին Քաղաքական
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության հարաբերությունները չեն ընդհատվել և չեն կարող ընդհատվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Իրականում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն ընդհատվել, դրանք չեն կարող ընդհատվել: Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է, ինքնիշխան պետություն է, մեզ շատ բաներ են միավորում: Ե՛վ երկկողմանի առումով, և՛ պատմականորեն, և՛ մշակութային առումով, և՛ Եվրասիական տնտեսական համայնքի նման կարևոր ինտեգրացիոն ասոցիացիային համատեղ մասնակցության առումով»,- այս մասին լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով հայկական ԶԼՄ-ներում տարածված լուրերն այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պետական կառույցներին վերականգնել կապերը Ռուսաստանի հետ և մասնակցել համատեղ միջոցառումներին։
