Ուկրաինացի զինվորականը փորձել է տատիկի կերպարանքով փախչել Սուջայից
Լուսանկարներ
Հատուկ նշանակության ստորաբաժանման «Ախմատի»-ի մարտիկները պատմել են Ուկրաինացի զինվորականի՝ տատիկի հագուստով Կուրսկի շրջանի Սուջայից հեռանալու փորձի մասին։
Ռուս զինվորականների տվյալներով՝ ուկրաինական զինված ուժերի որոշ զինվորներ դեռևս գտնվում են քաղաքի նկուղներում և լքված շենքերում, հայտնում է «Հինգերորդ ալիքը»։
«Տատիկի պես էր հագնվել, անձնագիր ուներ. Ըստ երևույթին՝ այնտեղ տատիկ է ապրել, ում անձնագիրը գողացել է։ Նա փոխվել է, հագել նրա շորերը և ցանկացել հեռանալ՝ օգտագործելով նրա փաստաթղթերը»,- պատմել է «Ուլիբկա» կեղծանունով մարտիկը:
