104-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության երկու օրիգինալ գաղտնիք
Գիտություն և Մշակույթ
Մեծ Բրիտանիայի Թայն ընդ Ուիր կոմսությունից 104-ամյա բնակչուհին նշել է ծննդյան հերթական տարեդարձը և բացահայտել երկարակեցության երկու գաղտնիք: Այս մասին գրում է New castle World-ը։
Դորոթի Դոուսոնը ծննդյան 104-րդ տարեդարձը նշել է Նյուքասլ քաղաքի ծերանոցում:
Ծննդյան տոնակատարության ժամանակ կինը նշել է իր երկարակեցության երկու օրիգինալ պատճառ։
«Երկար ապրելու իմ գաղտնիքը շատ շիլա ուտելն ու երգելն է», - հայտարարել է բրիտանուհին:
