Մուհամեդ Էլ–Բարադեյը դուրս եկավ նախագահական մրցապայքարից
Աշխարհ
Եգիպտոսի հայտնի քաղաքական գործիչ Մուհամեդ Էլ–Բարադեյը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական ընտրությունների մրցապայքարից։
Ըստ Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր, «ՄԱԳԱՏԷ»–ի նախկին ղեկավարի՝ Եգիպտոսում ժողովրդավարության մակարդակը չափազանց ցածր է։
Էլ–Բարադեյը նաեւ խիստ քննադատել է Եգիպտոսի ռազմական իշխանություններին՝ ասելով, որ նրանք այնպես են երկիրը կառավարում, կարծես թե ոչ մի հեղափոխություն էլ չի եղել Եգիպտոսում։
Իշխանությունները դեռեւս Եգիպտոսի նախագահական ընտրությունների անցկացման օրը չեն հստակեցրել՝ միայն հայտարարել են, որ Եգիպտոսը նոր նախագահ կունենա մինչև 2012 թ–ի հունիս ամիսը։ Հաղորդում է BBC–ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ