Մոսկվայի բռնցքամարտի եռակի չեմպիոնը մահացել է մարզման ժամանակ (Լուսանկար)
Ռուսաստան
Մոսկվայի բռնցքամարտի եռակի չեմպիոն Պավել Կոտովը մահացել է մարզման ժամանակ։ Այս մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մարզումների ժամանակ Կոտովը վատ է զգացել և հանկարծակի կորցրել է գիտակցությունը Մոսկվայի «Կռիլյա Սովետով» մարզահամալիրի բռնցքամարտի մարզադահլիճում։ Այնտեղ դասեր է անցկացրել «Առողջ ազգ» ակումբը, որը ղեկավարել է Կոտովը։ Դեպքի վայր է կանչվել շտապօգնություն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել մարզիկին։
Նշվում է, որ 64-ամյա մարզիկի մահվան հավանական պատճառը սրտի կաթվածն է։ Մահվան ստույգ պատճառը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Կոտովը բռնցքամարտի ԽՍՀՄ սպորտի վարպետ է և Մոսկվայի եռակի չեմպիոն։ Մարզիկը եղել է նաև ԽՍՀՄ գավաթի եզրափակիչ, համամիութենական և միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր։
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի
