Թուրքիայում բողոքի ակցիաների 97 մասնակից է ձերբակալվել
Թուրքիա
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան X սոցցանցի իր էջում հայտնել է ուրբաթ օրը բողոքի ակցիայի 97 մասնակիցների ձերբակալության մասին, փոխանցում է Gazeta-ն:
Ինչպես նշել է Երլիկայան, թուրք ոստիկանները «համբերություն եւ ողջամտություն» են ցուցաբերել։
«Ոստիկանները թույլ չեն տվել անձանց, որոնք մեր սիրելի երկրի խաղաղությանն ու անվտանգությանը սպառնում են սադրանքներով և վանդալիզմով, իրականացնել իրենց գործողությունները։ Նրանք, ովքեր փորձում են ահաբեկել փողոցներն իրենց կոչերով, երբեք չեն հասնի իրենց նպատակներին։ Այսօրվա ցույցերում թիվ 2911 օրենքը խախտելու համար՝ հանրային գույքը վնասելու համար, ձերբակալվել է 97 կասկածյալ», - գրել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը։
