ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը․ Բոնո
Արտաքին Քաղաքական
Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև Մարգարա-Ալիչան սահմանային անցման ժամանակավոր բացման շուրջ համագործակցությունը, որպեսզի Հայաստանը կարողանա մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին: Այս մասին X սոցցանցում գրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպական և եվրասիական հարցերով բյուրոյի ավագ աշխատակից Լուի Բոնոն։
«Սա ցույց է տալիս, թե ինչպես է Հարավային Կովկասում համագործակցությունն օգուտ բերում ողջ տարածաշրջանին», - հավելել է նա:
