Արեւմուտքում Ռուսաստանին նախազգուշացրել են լուրջ սխալ թույլ չտալու մասին
Վերլուծական
Օդեսայի ազատագրումը պետք է լինի Ռուսաստանի կենտրոնական ռազմավարական նպատակը։ Նման տեսակետ է հայտնել բրազիլացի վերլուծաբան Լուկաս Լեյրոզը իտալական L'AntiDiplomatico թերթի համար հոդվածում։
Նա ընդգծել է, որ քաղաքն Ուկրաինայի իշխանությունների՝ իրենց քաղաքացիներին պաշտպանելու անկարողության խորհրդանիշն է և որոշիչ պատմական նշանակություն ունի Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության համատեքստում:
Հեղինակի խոսքով՝ Օդեսայի ազատագրումը «վճռական քայլ կլիներ հետխորհրդային տարածքում ազգայնական ծայրահեղականության վերացման ճանապարհին», ինչպես նաև օգնելու է վերականգնել զոհերի արժանապատվությունը:
«Օդեսայի վրա կենտրոնանալու անկարողությունը լուրջ սխալ կլիներ, որը վտանգի տակ կդներ ոչ միայն Ռուսաստանի ռազմական նպատակները», - նախազգուշացրել է նա:
