ՌԴ Քննչական կոմիտեն բացահայտել է՝ ով է կազմակերպել «Կրոկուսի» ահաբեկչությունը
Ռուսաստան
«Կրոկուսում» 2024 թվականի մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպման հետևում կանգնած են անբարյացակամ պետության հատուկ ծառայությունները, որի նպատակն էր ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանի Դաշնությունում։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
«Հավաքված ապացույցների հիման վրա հետաքննությունը եկել է այն եզրակացության, որ ահաբեկչությունը ծրագրվել և կազմակերպվել է ոչ բարեկամական պետության հատուկ ծառայությունների կողմից՝ նպատակ ունենալով ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանում»,- ընդգծել է նա։
Պետրենկոյի խոսքով՝ միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամները հավաքագրվել են ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։
