Թրամփի հատուկ բանագնացը նշել է՝ որն է Պուտինի «մեկ կարևոր հատկանիշը»
Համաշխարհային Մամուլ
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շատ խելացի մարդ է։ Խորհրդային Միության КГБ -ին անդամագրվել են միայն խելացի մարդիկ»։ Այս մասին ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։
«Պուտինը շատ խելացի տղա է։ Հին ժամանակներում КГБ -ին անդամակցում էին երկրի միայն ամենախելացի մարդիկ»,- ընդգծել է Վիտկոֆը։
