Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուն հինգ ժամ հարցաքննվել է
Թուրքիա
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ով ձերբակալվել էր ահաբեկչությանն օժանդակելու և խարդախության մեղադրանքով, ավարտել է իր ցուցմունքը։ Այս մասին հայտնում է A Haber հեռուստաալիքը։
«Ցուցմունք տալու գործընթացն ավարտվել է։ Իմամօղլուն ցուցմունք է տվել հինգ ժամ»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայտնի է, որ Իմամօղլուն հերքում է իրեն առաջադրված մեղադրանքը։
Մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն բերման է ենթարկվել։ Նրան մեղադրել են կոռուպցիայի մեջ և ձերբակալել։ Այս ֆոնին թուրքական լիրայի փոխարժեքը իջավ ռեկորդային ցածր մակարդակի, արգելափակվեցին հիմնական սոցիալական ցանցերն ու մեսենջերները, իսկ փողոցներում սկսվեցին զանգվածային բողոքի ցույցեր։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան