Դոլարը կարող է կորցնել իր դերը՝ որպես առաջատար համաշխարհային արժույթ. տնտեսագետ
Տնտեսություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության պատճառով՝ դոլարը կարող է կորցնել աշխարհի առաջատար արժույթի իր դերը։ Այս մասին Financial Times-ի հոդվածում գրել է տնտեսագետ Բարի Էյխենգրինը։
«Դոլարի գերիշխանությունը հիմնված էր առևտրի, դաշինքների և ինստիտուտների վրա, այժմ այս դարաշրջանին ավարտ է սպառնում»,- ասվում է հրատարակության մեջ:
Էյխենգրինը կարծում է, որ Թրամփից ընդամենը մի քանի ամիս է պահանջվել այլ երկրների հետ հարաբերությունները «թուլացնելու, եթե ոչ ոչնչացնելու» և փոխադարձության սկզբունքը չեղարկելու համար։
