ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագիծն ընդգրկվեց ԱԺ քառօրյայում
Արտաքին Քաղաքական
ԵՄ ինտեգրացիայի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովն այսօր հավանություն տվեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մասին օրինագիծը ԱԺ քառօրյա նիստեր ընգրկելու մասին որոշմանը։ Սա նշանակում է, որ այս նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի առաջիկա երեքշաբթի մեկնարկող քառօրյայի ընթաացքում։
Հիշեցնենք, որ նախկին քառօրյայից օրինագիծը դուրս էր մնացել, ինչպես նշում էին ՔՊ-ականները՝ տեխկինակական պատճառներով։
