Ռուսաստանում դավաճանության համար պաշտոնյա է ձերբակալվել
Ռուսաստան
Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները դավաճանության մեղադրանքով ձերբակալել են Ռուսաստանի կարգավորող մարմնի աշխատակցին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնին:
Թե որ գործակալության աշխատակցին են բերման ենթարկել, չի նշվում։
Նշվում է, որ կասկածյալը կապ է հաստատել Ուկրաինայի ներկայացուցիչների հետ՝ աջակցելու Ռուսաստանի անվտանգության դեմ ուղղված գործողություններին։
Անվտանգության աշխատակիցների խոսքով՝ 2024 թվականին ձերբակալվածն ուկրաինական կողմին կամովին է փոխանցել Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում արդյունաբերական և էներգետիկ օբյեկտների, ինչպես նաև երկրի Զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին տեղեկություններ։
