ԵՄ դիտորդների ժամկետի երկարաձգումը ՀՀ-ում շարունակելու է զսպող գործոն լինել. ԱԳ փոխնախարար
Արտաքին Քաղաքական
Եվրամիության դիտորդների ներդրումը անվտանգության ոլորտում պետք է նույնպես դիտարկվի որպես կարևորագույն գործոն։ Այս մասին ԱԺ-ում Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն՝ ընդգծելով, որ Եվրամիության հետ գործընկերության նոր օրակարգում ամրագրվել է անվտանգային ոլորտը՝ որպես համագործակցության առանձին ուղղություն։
«Այս համատեքստում ԵՄ-ի հետ մեր գործընկերության անվտանգային բաղադրիչը հաջողությամբ զարգանում է։ Այդ կոնտեքստում նաև քննարկում ենք նոր պաշտպանական և անվտանգային հարցերով խորհրդակցությունների մեխանիզմի մեկնարկը, որը մեր քաղաքական և անվտանգային երկխոսության մաս կկազմի։
ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը գալիք 2 տարիների ընթացքում շարունակելու է զսպող գործոն հանդիսանալ՝ նպաստելով սահմանային շրջաններում կայունության միջավարի ամրապնդմանը և էսկալացիայի հնարավոր ռիսկերի կանխարգելմանը»,-ասաց Հովհաննիսյանը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)