Ղազախական ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ադրբեջան
Թբիլիսի-Ալմա Աթա չվերթն իրականացնող ղազախական Air Astana ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում: Այս մասին հայտնել է Բաքվի օդանավակայանի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Air Astanaավիաընկերության Airbus Ա321 օդանավի նավապետն արտակարգ վայրԷջք Է խնդրել ուղևորներից մեկի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել մարտի 24- ին ժամը 00:25-ին», - ասված է հաղորդագրության մեջ:
Օդանավակայանի մամուլի ծառայությունում նշել են, որ ուղևորին բուժօգնություն է ցուցաբերվել, որից հետո նա տեղափոխվել է քաղաքի հիվանդանոցներից մեկը:
Ավիաընկերությունը որոշում է կայացրել հետաձգել Բաքվից Թբիլիսի չվերթի մեկնումը, ուղևորները տեղավորվել են հյուրանոցում:
