Ռոբերտ Դե Նիրոյի որդուն նկատել են վարդագույն մազերով և բարձրակրունկներով (լուսանկար)
Լուսանկարներ
«Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր Ռոբերտ Դե Նիրոյի որդին՝ Ահարոն Քենդրիկը, հոր հետ Նյու Յորքում զբոսնելիս ցուցադրել է իր նոր կերպարը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Պարբերականի տվյալներով՝ երիտասարդը հորը հյուրանոց է ուղեկցել անսովոր հանդերձանքով։
Նա եղել է երկար վարդագույն մազերով, ինչպես նաեւ բարձրակրունկներով:
Նշվում է, որ Ահարոնը սոցիալական ցանցերում չկա, ուստի նրա մասին շատ քիչ բան է հայտնի:
Երիտասարդի մայրը սևամորթ դերասանուհի Թուկի Սմիթն է։

