Երկրին մագնիսական փոթորիկ է սպասվում
Գիտություն և Մշակույթ
Երեքշաբթի՝ մարտի 25-ի երեկոյան, երկրի վրա Սպասվում է թույլ G2 մակարդակի մագնիսական փոթորիկ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Սերգեյ Բոգաչովը։
Երկրի մագնիսականության ինստիտուտի երկրաֆիզիկոսները հայտնել են, որ շաբաթ օրը՝ մարտի 22-ից մինչև ուրբաթ՝ մարտի 28-ը, գեոմագնիսական իրավիճակը կմնա հիմնականում թույլ անկայուն, հնարավոր են մագնիսական փոթորկներ:
Գեոմագնիսական իրադրության մեղմացման վրա կարելի է հույս դնել կիրակի՝ մարտի 29-ին։
