Հայտնի են քաղցկեղի առավել «հանկարծակի» ի հայտ եկող տեսակները
Գիտություն և Մշակույթ
Քաղցկեղի որոշ տեսակներ կարող են զարգանալ մարդկանց մոտ առանց ակնհայտ ռիսկի գործոնների, ասել է թերապեւտ Ալեքսեյ Ժիտոն: Օնկոլոգիական հիվանդությունների հանկարծակի ի հայտ եկող տեսակները նա հայտնել է NEWS.ru-ի հետ զրույցում։
Մասնագետի խոսքով՝ քաղցկեղի որոշ տեսակներ դժվար է կանխատեսել նույնիսկ կանոնավոր հետազոտությունների դեպքում, ինչը հատկապես դժվարացնում է դրանց ախտորոշումն ու բուժումը:
«Այսպես, շատերի համար ծխելն արդեն սերտորեն կապված է թոքերի, ստամոքսի կամ կերակրափողի քաղցկեղի հետ։ Բայց, օրինակ, լիմֆոմաները, ուղեղի քաղցկեղը, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, երիկամների քաղցկեղը, ոսկորների քաղցկեղը ունեն այս կամ այն նախատրամադրվածությունը, այդ թվում՝ գենետիկ, բայց դրանց հստակ փոխկապակցվածությունը որևէ պատճառի հետ չի նկատվում», - բացատրեցլ է նա։
Ժիտոն հավելել է, որ հիվանդներին խորհուրդ է տրվում պարբերաբար հետազոտվել։ Սակայն նույնիսկ կանոնավոր դիտարկումները միշտ չէ, որ կարող են օգնել ժամանակին հայտնաբերել ուռուցքային հիվանդությունն ու կանխել այն:
