«Հաղթելու համար մենք պետք է ռիսկի դիմեինք երկրորդ խաղակեսում». Ժոզե Մոուրինյո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տեսանյութեր
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի խաղային առաջին օրվա հանդիպումներից բավականին լարված և դիտարժան պայքարում անցավ «Մալյորկա»-«Ռեալ» խաղը, որն ավարտվեց «Գալակտիկոսի» հաղթանակով 2-1 հաշվով:
Հանդիպման 39-րդ րոպեին տանտերերին հաջողվեց դրավել մադրիդցիների դարպասը և հաղթանակած ավարտել առաջին խաղակեսը: Սակայն Ժոզե Մոուրինյոյի սաները կարողացան երկու անգամ գրավել տանտերերի դարպասը երկրորդ խաղակեսում եւ կամային հաղթանակ տանել: «Հաղթելու համար մենք պետք է ռիսկի դիմեինք երկրորդ խաղակեսում: Այդ էր պատճառը, որ ես փոխարինեցի Մարսելոյին. երեք պաշտպաններով խաղալու և հարձակման գիծն ուժեղացնելու մարտավարությունն աշխատեց»,- հետխաղյա ասուլիսում ասել է Մադրիդի «Ռեալի» մարզիչը:


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն