Հայաստանը կրկին դիմել է Ռուսաստանին դրամատիկ իրադարձությունների պատճառով. Vz
Արտաքին Քաղաքական
Հայաստանը կրկին հետաքրքրված է Ռուսաստանի հետ հարաբերություններով՝ Արեւմուտքում տիրող քաղաքական իրավիճակի պատճառով։ Նման կարծիք է հայտնել ռուսական Vz ինտերնետ-պարբերականը։
Ինչպես նշվում է նյութում, հայկական ԶԼՄ-ները հայտնել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պետական կառույցներին վերականգնել Երևանի հարաբերությունները Մոսկվայի հետ:
Հոդվածի հեղինակի կարծիքով՝ Փաշինյանը որոշել է փոխել արտաքին քաղաքական կուրսը Արևմուտքում տիրող քաղաքական իրավիճակի պատճառով, որի հետ հարաբերությունների վրա նա ավելի վաղ խաղադրույք էր կատարել:
Մասնավորապես, նշվում է, որ Հայաստանի վարչապետը հույս ուներ դառնալ Վաշինգտոնի և ԱՄՆ դեմոկրատական կուսակցության դաշնակիցը, սակայն վերջինս նախագահական ընտրություններում ջախջախվել է հանրապետական Դոնալդ Թրամփի կողմից:
«Բացի այդ, Երևանը հարաբերություններ է կառուցել Փարիզի հետ», - նշված է նյութում։
«Սակայն Հայաստանը կարող էր նկատել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաճախ չի կատարում իր բազմաթիվ խոստումները»,- հավելել է հեղինակը:
