Ռուսաստանում կոչ են արել չմոռանալ 1999 թվականին Հարավսլավիայի ռմբակոծումը
Ռուսաստան
Չպետք է մոռանալ 1999 թվականին Հարավսլավիայի ռմբակոծությունը, որը կազմակերպվել էր ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն, Ռուսական պատմական ընկերության նախագահ Սերգեյ Նարիշկինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Այս հանցագործությունը չպետք է մոռացվի և չի մոռացվի», - ասել է Նարիշկինը՝ հիշելով 20-րդ դարի վերջին Հարավսլավիայի ռմբակոծությունը։
Նա ընդգծել է, որ այդ ժամանակ հարձակման է ենթարկվել եվրոպական ամենագեղեցիկ քաղաքներից մեկը՝ Բելգրադը, և մի շարք այլ բնակեցված տարածքներ։ Արդյունքում՝ հսկայական թվով մարդիկ տուժել են, ավերվել են ենթակառուցվածքները։
