Հութիներին հարվածների մասին տեղեկատվության արտահոսքը վտանգում է Թրամփի գործընկերոջը. Politico
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հրաժարականը այն բանից հետո, երբ վարչակազմի անդամների հաղորդագրությունների արտահոսք է տեղի ունեցել, որտեղ քննարկվում է հութիներին հարվածներ հասցնելը: Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան անանուն աղբյուրներին։
«Անխոհեմություն էր չստուգել, թե ովքեր են եղել չաթում։ Անխոհեմություն էր այս խոսակցությունը «Սիգնալ» մեսենջերում անցկացնել», - ասել է պաշտոնյան:
Նա հավելել է, որ երբ ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնում ես, չես կարող անխոհեմ լինել: Այլ աղբյուրներ հրապարակմանը հայտնել են, որ միջադեպն, ամենայն հավանականությամբ, քաղաքական լուրջ հետևանքների չի հանգեցնի։
