Գազայի հատվածում մեկ օրում առնվազն 65 մարդ է մահացել. Al Jazeera
Համաշխարհային Մամուլ
Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակման հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 65 պաղեստինցի է զոհվել։ Այդ մասին մարտի 25-ին հայտնել է Al Jazeera-ն:
«Իսրայելը շարունակում է ռմբակոծել Գազայի հատվածը՝ երկուշաբթի օրը առնվազն 65 մարդու կյանք խլելով»,- գրում է թերթը:
Բացի այդ, հեռուստաալիքի տվյալներով՝ մարտի 25-ի վաղ առավոտից Գազայի հատվածի հարավային և կենտրոնական հատվածների վրա Իսրայելի հարձակումների արդյունքում՝ արդեն առնվազն 17 պաղեստինցի է զոհվել։
