Մոսկվան Սևծովյան նախաձեռնության վերաբերյալ ոչ մի երկիմաստություն չի հանդուրժի. Լավրով
Ռուսաստան
Էր Ռիադում ռուս բանակցողները հիշեցրել են ԱՄՆ-ին սևծովյան նախաձեռնության ձախողման պատճառները և նշել, որ Մոսկվան չի հանդուրժի որևէ երկիմաստություն Սև ծովի շուրջ առաջարկությունների վերաբերյալ։ Այս մասին Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նախարարի խոսքով՝ Սևծովյան նախաձեռնության իրականացման հարցում «Արևմուտքն ամեն ինչ արեց Ուկրաինային հնարավորինս պաշտպանելու և Ռուսաստանի Դաշնությանը պատժելու համար»։
«Այդ իսկ պատճառով` մեր բանակցողները, որոնք նշանակվել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, Էր-Ռիադում հիշեցրեցին իրենց ամերիկացի գործընկերներին այս ողջ պատմության մասին և ասացին, որ, հաշվի առնելով բուն Ուկրաինայի պատմությունը, նաև ամբողջ Սևծովյան պատմությունը, մենք ցանկանում ենք, որ այս անգամ երկիմաստություն չլինի», - ընդգծել է Լավրովը:
