«Ժողովուրդ». «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնում վտանգավոր է աշխատելը, և անմարդկային պայմաններ են
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վաղարշ Աբրահամյանը, որ Խորենացու փողոցում գտնվող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի իրական շահառուն է, աշխատանքային բարեխիղճ պայմաններ չի ստեղծում իր կենտրոնի աշխատակիցների համար:
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ստանալ բողոքներ ոսկու վաճառքով զբաղվողներից, որ ամեն քառակուսի սանտիմետրում սեղանիկ է դրված «Ոսկու աշխարհում», իսկ պետքարան, անվտանգության մուտքեր և էլ չասած՝ մեքենաների կայանման հարմարություններ պարզապես չկան ամենաաշխույժ առևտրի այդ կենտրոնում: Իհարկե, կա ավտոկայանատեղի, բայց Վաղարշ Աբրահամյանի և իր թիմակիցների համար է. շարքային վաճառականին անհասանելի է առևտրի կենտրոնի կայանատեղին:
Նկատենք, որ Վաղարշ Աբրահամյանը, որ գերշահույթներ է ստանում բիզնեսի այդ տեսակից, չի կարողանում պաշտպանել անգամ անվտանգության աշխատակիցների ընտրության հարցը, այնպես կազմակերպել, որ իրապես անհնար լինի թանկարժեք մետաղների վաճառքի սեղանիկներում գողություն անելը:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացավ, որ մարտի 23-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, օգտվելով աշխատակցուհու՝ 25-ամյա Սերենա Մ․-ի անուշադրութունից, Վայոց ձորի մարզի բնակիչ 30-ամյա Մարիամ Խ․-ն գաղտնի հափշտակել է ոսկյա զարդեր:
«Ոսկու աշխարհին» առնչվող մյուս խնդիրներին առաջիկա տեսանյութով կանդրադառնանք»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
