Կրեմլը հրապարակել է էներգաօբյեկտների ցանկը, որոնց հարվածել չի կարելի
Ռուսաստան
Կրեմլը հրապարակել է Մոսկվայի և Վաշինգտոնի կողմից համաձայնեցված ռուսական և ուկրաինական օբյեկտների ցանկը, որոնք հայտնվել են էներգահամակարգին հարվածների ժամանակավոր դադարիի ազդեցության տակ։
Ցանկում ներառված են նավթավերամշակման ձեռնարկությունները, նավթատարները, գազատարները և պահեստարանները, այդ թվում ՝ պոմպակայանները։
Բացի այդ, ցանկում ներառվել են էլեկտրաէներգիա արտադրող և փոխանցող ենթակառուցվածքները, ներառյալ էլեկտրակայանները, ենթակայանները, տրանսֆորմատորներն ու բաշխիչները, ինչպես նաև ատոմային էլեկտրակայանները և հիդրոէլեկտրակայանների ամբարտակները:
Կրեմլում հստակեցրել են, որ ժամանակավոր դադարը գործելու է 30 օրվա ընթացքում՝ սկսած 2025 թվականի մարտի 18-ից։
Փոխադարձ համաձայնությամբ համաձայնագիրը կարող է երկարաձգվել: Եթե կողմերից մեկը խախտի դադարի դրույթը, ապա մյուսը կարող է իրեն ազատ համարել այն պահպանելու պարտավորություններից։
