ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի և Հոնկոնգի միջև կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրը
Արտաքին Քաղաքական
Ազգային ժողովը մարտի 26-ի նիստում վավերացրեց Հայաստանի կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին համաձայնագիրը։
Համաձայնագրին կողմ քվեարկեցին 96 պատգամավոր և 1 ձեռնպահ։
Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հունիսի 24-ին Երևանում։ Այն նպատակ ունի բացառել եկամուտների կրկնակի հարկումը և ստեղծել կանխատեսելի ու կայուն հարկային միջավայր կողմերի գործարարների համար։ Փաստաթուղթը սահմանում է շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման դրույքաչափերը, ինչպես նաև ներդնում է կողմերի հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման և վեճերի լուծման մեխանիզմներ։
