Կիևը «որս է հայտարարել» ռուս ռազմական թղթակիցների նկատմամբ. Զախարովա
Ռուսաստան
Կիևը տեղեկատվական դաշտի մաքրման շրջանակներում «որս է հայտարարել» ճշմարտությունը պաշտպանող ռուս ռազմական թղթակիցների նկատմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է EADaily-ն:
«Կիևը որս է հայտարարել նրանց նկատմամբ։ Դրանք մարդիկ են, ովքեր ամեն ինչ անում են ճշմարտությունը պաշտպանելու և երկրի իրավիճակի մասին առաջին ձեռքից ճշմարիտ տեղեկատվություն փոխանցելու համար», - նշել Է դիվանագետը։
«Կիևի ռեժիմի համար լրագրողները դարձել են թիրախ։ Սա համակարգված «աշխատանք» է, որն իրականացնում է Կիևը տեղեկատվական դաշտի մաքրման ուղղությամբ», - նշել է նա։
