Համացանցում են հայտնվել Ջուդ Լոուի՝ Վլադիմիր Պուտինի կերպարով առաջին կադրերը
Լուսանկարներ
Համացանցում են հայտնվել դերասան Ջուդ Լոուի՝ Վլադիմիր Պուտինի կերպարով առաջին կադրերը, որտեղ նա մարմնավորել է Պուտինին «Կրեմլի կախարդը» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Լուսանկարները հրապարակել է Ura.ru Telegram ալիքը։
Բացի Ջուդ Լոուից՝ ֆիլմում նկարահանվել են նաև Թոմ Սթարիջը, Փոլ Դանոն և Զաք Գալիֆիանակիսը։ Նկարահանումները ընթանում են Ռիգայում։
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի ավագ խորհրդական Ջուլիանո դա Էմպոլիի համանուն գրքի հիման վրա նկարահանված «Կրեմլի կախարդը» ֆիլմը նկարահանվում է ֆրանսիացի ռեժիսոր և սցենարիստ Օլիվյե Ասայասի կողմից։ Ըստ սյուժեի՝ պրոդյուսեր Վադիմ Բարանովն իր կարիերայի սկզբում դառնում է ՌԴ նախագահի քաղաքական ստրատեգ։ Մի շարք փորձագետների կարծիքով՝ գրքի հերոսի նախատիպը ռուս պաշտոնյա Վլադիսլավ Սուրկովն է։ Ինքը՝ աստղային դերասանը, այս դերն անվանել է պրոֆեսիոնալ «Էվերեստ»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը գիտի նկարահանումների մասին, սակայն ֆիլմի ստեղծողները խորհրդակցությունների համար չեն դիմել։
