«Միսս Ամերիկա»-ն` 23-ամյա Լորա Կեպպելերն է
ԱՄՆ
«Միսս Ամերիկա» տիտղոսը շնորհվել է Վիսկոնսինի 23-ամյա բնակիչ Լորա Կեպպելերին (Laura Kaeppeler), հաղորդում է «Associated Press»-ը: Մրցույթը տեղի է ունեցել հունվարի 14-ի երեկոյան` Լաս Վեգասում:
Կեպպելերը, ելույթ ունենալով մրցույթի ժյուրիի անդամների առջև, պատմել է, որ ուզում է դառնալ լեզվաբան` ստանալով համապատասխան կրթություն: Մրցույթում հաղթելու համար Կեպպելերը կստանա կրթաթոշակ 50 հազար ԱՄՆ դոլարի չափով:
Մրցույթում երկրորդը Բետտի Թոմպսոնն էր` Օկլահոմայից, երրորդը` Քեյթլին Մոնտը` Նյու Յորքից: Մրցույթին մասնակցել են 53 աղջիկներ` մեկական ներկայացուցիչ ԱՄՆ 50 նահանգներից յուրաքանչյուրից, Կոլումբիայի դաշնային շրջանից, Պուերտո Ռիկոյից և Վիրջինյան կղզիներից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)